«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին տեսաուղերձում ասել է շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը։
«Ես Մայր Հայաստանի արձանի մոտ եմ, որը շատ խորհրդրանշանական վայր է Երևանի բնակիչների և ամբողջ հայության համար։ Մեզ համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականությունը, որը սպառնալիք է Հայաստանի ևԱրցախի համար։ Մենք չենք ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում և ուզում ենք կանխել Հայաստանի գահավիժումը։ Համոզված եմ, որ անվտանգ և ուժեղ երկիր կառուցելու հնարավորությունն ունենք։ «Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, որը մենք դիտարկում ենք որպես ամբողջական իշխանափոխության և երկիրն այս իրավիճակից դուրս բերելու հնարավորություն»,- նշեց նա։