Հետևեք մեզ։

«Ադրբեջանն անցակետ է դրել ՄԱԿ-ի կողմից ճանաչված իր ինքնիշխան տարածքում»․ Ադրբեջանի ՄԻՊ-ը արձագանքել է Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ ՄԱԿ-ի փորձագետների հայտարարությանը

13:17, 08 օգոստոս 2023
«Ադրբեջանն անցակետ է դրել ՄԱԿ-ի կողմից ճանաչված իր ինքնիշխան տարածքում»․ Ադրբեջանի ՄԻՊ-ը արձագանքել է Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ ՄԱԿ-ի փորձագետների հայտարարությանը

Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան արձագանքել է Արցախում տիրող իրադրության վերաբերյալ ՄԱԿ-ի որոշ հատուկ զեկուցողների և փորձագետների հրապարակած հայտարարությանը։

«Ադրբեջանն իր անվտանգությունն ապահովելու նպատակով անցակետ է սահմանել «Լաչին» պետական ​​սահմանից ՄԱԿ-ի կողմից ճանաչված իր  ինքնիշխան տարածքում։

Արդարադատության միջազգային դատարանն իր համապատասխան որոշման մեջ ճանաչել է այս քայլի օրինականությունը։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի որոշ հատուկ զեկուցողներին և անկախ փորձագետներին կոչ է արվում ևս մեկ անգամ իրականացնել իրենց գործունեությունը ՄԱԿ-ի կողմից հաստատված սկզբունքներին համապատասխան, խուսափել երկակի ստանդարտներից, զերծ մնալ խաղաղության կառուցման գործընթացին խոչընդոտող հայտարարություններից և պայմաններ չստեղծել իրավիճակի սրման համար»,- մասնավորապես ասվում է հայտարարության մեջ։