Անհայտ կինը ներխուժել է Sky Sports-ի ուղիղ եթեր և քիչ էր մնացել հպվեր լրագրող Միկ Ֆիցջերալդին: Այս մասին հայտնում է Yahoo News-ը։
Ֆիցջերալդը զեկուցում էր բրիտանական Լինգֆիլդի ձիարշավարանից, երբ մի կին մոտեցել է լրագրողին և գրկել նրան, հետո հեռացել է և կրկին վերադարձել կադր։
Դրանից անմիջապես հետո թղթակիցը հեռացել է կնոջից։ «Ուղիղ եթեր է»։
Ավելի վաղ BBC Radio 1-ի ուղիղ եթերում մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել. Հաղորդավար Չարլի Հեջեսը հեռացրել էր իր գործընկեր Արիել Ֆրիին ուղիղ եթերից: Հեջեսը դա արեց այն բանից հետո, երբ գործընկերուհին վատ կարծիք էր հայտնել իր ընտրած երգի մասին"