Հետևեք մեզ։

Միջադեպի պատճառը ոչ թե խտրական վերաբերմունքն է, այլ «Ակվատեկ»-ի՝ հաշմանդամ անձանց համար մատչելի չլինելը. ՄԻՊ

14:36, 08 օգոստոս 2023
Միջադեպի  պատճառը ոչ թե խտրական վերաբերմունքն է, այլ «Ակվատեկ»-ի՝ հաշմանդամ անձանց համար մատչելի չլինելը. ՄԻՊ

«Ակվատեկ»-ում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուսումնասիրության արդյունքները։

 

«Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ակվատեկ» մարզաառողջարանային համալիր արգելելու վերաբերյալ տեղեկությունը սոցցանցերում հայտնվելուց հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով՝ պատճառները պարզելու համար: Փաստական հանգամանքները պարզելու նպատակով կապ է հաստատվել կողմերի հետ։

 

Ըստ ներկայացված տվյալների՝ «Ակվատեկ» և «Ջրաշխարհ» ժամանցի վայրերը պատկանում եննույն ընկերությանը։  «Ակվատեկ»-ը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Ստացված տվյալները վկայում են նաև, որ այդ օրը հնարավոր չի եղել ապահովել հաշմանդամություն ունեցող ութ անձանց միաժամանակյա մուտքը տարածք և անվտանգ ժամանցը։ Դրանով պայմանավորված՝ վերջիններիս առաջարկվել է օգտվել «Ջրաշխարհ»-ում տրամադրվող ծառայություններից։

 

Կողմերի հետ Պաշտպանի աշխատակազմի իրականացրած հեռախոսազրույցների, ինչպես նաև համացանցում լրատվամիջոցներին կողմերի հայտնած տեղեկությունների վերլուծության արդյունքում պարզվել է. հաշվի առնելով տարածքի բացօթյա լինելը և եղանակային պայմանները՝ Վանաձորից ժամանած խումբը չի օգտվել «Ջրաշխարհ»-ի ծառայություններից։

 

Ձեռք բերված տվյալների հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ միջադեպի  պատճառը ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն է, այլ՝ ընկերությանը պատկանող «Ակվատեկ» ժամանցի վայրի՝հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չլինելը, ինչը Հայաստանի Հանրապետությունում կրում է համընդհանուր բնույթ։

 

Պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառությանմշտադիտարկումն իրականացնող պաշտոնատար անձ՝ բազմիցս անդրադարձել է մատչելիությանսկզբունքի ապահովման անհրաժեշտությանը՝ շեշտելով խոչընդոտների և արգելքներիբացահայտման և վերացման ուղղությամբ աշխատանքների իրականացման կարևորությունը։

 

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որհաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ձևավորմանն ուղղվածմիջոցառումներն իր անմիջական ուշադրության կենտրոնում են։ Աշխատակազմը շարունակում է իրականացնել այս ոլորտի օրենսդրական դաշտի և պրակտիկայի կատարելագործմանն ուղղվածաշխատանքներ»։