Ռուսաստանում մարդկանց 6 տոկոսին ընդհանրապես ոչինչ չի նյարդայնացնում, սրանք են KP.RU կայքի հարցման տվյալները։ Ռուսաստանցիների 29%-ին նյարդայնացնում են այն մարդիկ, ովքեր չեն հետևում հիգիենային։ Երկրորդ տեղում խմելու սերն է՝ հարցվածների 17%-ի համար հասարակական վայրում ոչ սթափ մարդու տեսնելն անտանելի է։ «Առաջատարների» եռյակը փակում է ծխելը, դա նյարդայնացնում է հարցվածների 16%-ին։
Ռուսների ևս 11%-ը կրկին քվեարկել է հոտերի «օգտին», բայց այստեղ խոսքը օծանելիքի մասին է։ 7%-ը հավելել է, որ տանել չեն կարողանում բամբասանքը. 6%-ին նյարդայնացնում են զանազան հնչյունները՝ բռունցքները սեղմելը կամ սեղանին խփելը, գրիչի սեղմումը և այլն։ 4%-ը խոստովանել է, որ զզվելի է համարում լիքը բերանով խոսելու սովորությունը, իսկ 2%-ն ավելացրել է, որ իրեն զայրացնում են որկրամոլները։
Հարցումն անցկացվել է KP.RU կայքի բաժանորդների շրջանում VKontakte և Odnoklassniki սոցիալական ցանցերում, ինչպես նաև Telegram և Viber մեսենջերներում: Հետազոտությանը մասնակցել է 10,5 հազար մարդ։