Թուրքիայում հայերի ծանր կյանքի մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը, Anadolu-ին տված հարցազրույցում ասել է «Լույս Մեդիա»-ի գործադիր տնօրեն Հարություն Քուրանը, որը ներառում է Թուրքիայի առաջին հայկական «Լույս» հեռուստաալիքը։
Նա նշել է, որ բազմաթիվ կեղծ լուրեր կան Թուրքիայում հայերի կյանքի մասին. «Որոշ հայեր կարծում են, որ այստեղ կյանքը մեզ համար շատ ծանր է։ Դա բացարձակապես այդպես չէ: Հայերը խտրականության չեն ենթարկվում. Մարկար Եսայանն ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Էրդողանը վերջերս մրցանակ է հանձնել հայ դիզայներ Սեւան Բիչակչիին։ Ես ինքս Թուրքիայում իմ կյանքի ոչ մի փուլում խտրականության չեմ ենթարկվել»։
Քուրանն ընդգծել է, որ հայ համայնքն իրեն համարում է Թուրքիայի մի մասը. «Մենք մեր երկրի բոլոր քաղաքացիների նման կատարում ենք մեր պարտավորությունները»։