ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է․
«Արցախում սով է... ու ցեղասպանություն։ Ավելի վատ է, քան 1915-ին։ Միջազգային կազմակերպությունների ու դատարանների որոշման վրա Ադրբեջանը թքած ունի։ Խաղաղապահներն էլ ոչին չեն կարող անել։ Չեն էլ ուզում։ Պատճառը մեկն է. Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում 2022-ի հոկտեմբերին։ Դրանից հետո Ադրբեջանն ասում է. էլ ի՞նչ դատարան, ի՞նչ խաղաղապահ. իմ տարածքն է, ի՞նչ ուզում եմ՝ անում եմ։ Պիտի հորդորեի Փաշինյանին, որ մինչ իր հեռանալը, հայտարարի, որ ինչպես և այլ ժողովուրդների պարագայում, Հայաստանը հարգում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սա շատ կարևոր է։ 1-2 տարուց աշխարհի քարտեզը վերաձևակերպվելու է։ Ռուս-ուկրաինական հակամարտության մեջ Ռուսաստանըչի պարտվելու։ Արևմուտքը Ռուսաստանի հետ բարիշելու է։ Մինչ այդ պետք է կարողանալ չհայաթափել Արցախը»։