Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Մայր Հայաստան» շարժման համակարգող տիար Անդրանիկ Թեւանյանին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած հիմնախնդիրներին եւ անվտանգային մարտահրավերներին, կարեւորվեց դրանց հաղթահարման համար համազգային միասնականության անհրաժեշտությունը։ Խոսվեց նաեւ առկա իրավիճակում Հայ Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերի մասին։
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը մաղթեց Աստծո օգնականությունն ու պահպանությունը մեր հայրենիքին եւ ժողովրդին։