Քաղաքապետի նախկին տեղակալ Վահե Նիկոյանը մեղադրվում է «Սանիթեք»-ից կաշառք ստանալու մեջ։ Այս առնչությամբ Hayastan.news-ը մեկնաբանություն խնդրեց Նիկոյանից, հարցնելով, թե որն է իր մեկնաբանությունը «Սանիթեք»-ից կաշառք ստանալու մեղադրանքի վերաբերյալ։
Նիկոյանը չհամաձայնեց, որ այդպիսինն է մեղադրանքը և նշեց, որ չի մենկաբանի, որովհետև քրեական վարույթը նախաքննության փուլում է։
Նիկոյանն ասաց․ «Ինձ ներկայացված մեղադրանքը չեմ ընդունում, իսկ վարույթի վերաբերյալ մեկնաբանությունները՝ նախաքննությունից հետո»։
Հարցի, թե նա Հայաստանո՞ւմ է գտնվում, Նիկոյանը դրական պատասխան տվեց․ «Իհարկե»։