Հետևեք մեզ։

Ոստիկանությունն ուժի կիրառմամբ բացեց «Խաչակիրներ» ջոկատի անդամների փակած ճանապարհը․ կան ոստիկանություն տարվածներ (լուսանկարներ)

19:38, 08 օգոստոս 2023
Ոստիկանությունն ուժի կիրառմամբ բացեց «Խաչակիրներ» ջոկատի անդամների փակած ճանապարհը․ կան ոստիկանություն տարվածներ (լուսանկարներ)

«Խաչակիրներ» ջոկատն այսօր առավոտվանից սկսած բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ կառավարության դիմաց՝ Արցախի կյանքի ճանապարհը բացելու պահանջով։

Նրանք հայտնում էին, որ իրենք պատրաստ են բացել Լաչինի միջանքը և կառավարությանը մինչև երեկոյան ժամը 18։00-ն ժամանակ էին տվել՝ հումանիտար օգնությունն Արցախ հասցնելու լուծման մասով և իրենց զինելուն պատասխան տալու համար։

Սակայն, ջոկատի անդամները փակել էին ճանապարհը,որը բացելու համար քիչ առաջ ոստիկանությունն ուժ կիրառեց․ ակցիայի մասնակիցներից ոմանք տարվել են ՆԳՆ ոստիկանության բաժիններ։