Հետևեք մեզ։

Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Դավիթ Իշխանյանին․ «Հայաստան» խմբակցություն

19:59, 08 օգոստոս 2023
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Դավիթ Իշխանյանին․ «Հայաստան» խմբակցություն

«Հայաստան» խմբակցությունը շնորհակալական ուղերձ է հղել Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնին Դավիթ Իշխանյանի ընտրության կապակցությամբ։

«Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ

Մեծարգո պարոն Դավիթ Իշխանյանին

Ողջունում ենք Արցախի և ողջ հայ ժողովրդի համար այս ճակատագրական հանգրվանում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը՝ Ձեզ Ազգային ժողովի նախագահ ընտրելու առթիվ։

Արժևորելով Ձեր անցած մարտական ուղին, Արցախի  անկախությանն ու պետականությանը անմնացորդ նվիրումը՝ մեր զորակցությունն ու անվերապահ աջակցությունն ենք հայտնում Ձեզ և Արցախի ժողովրդին։

Համոզված ենք, որ Ձեր ընտրությունը նոր լիցք կհաղորդի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման գործին և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարին»,- ասվում է հայտարարությունում։