Խաչատրյանների ընտանիքն Արցախում բնակվող հազարավոր բազմազավակ ընտանիքներից մեկն է: Շրջափակման դժվարությունների հետ կռիվ են տալիս արդեն ութ ամիս: Դիմանում են: Դիմանալը դժվար է երեխաներից երկուսի համար: Առողջական խնդիրների պատճառով նրանք հատուկ խնամքի ու նաև առնվազն նորմալ սննդակարգի կարիք ունեն, ինչը դժվար, անգամ՝ անհնար է ապահովել այս պայմաններում: Մայրը արցախցի մեր գործընկերներին պատմել է, որ անելանելիությունից դրդված համացանցում գրառում է արել, որ օգնեն երեխաներին ինչով կարող են և արձագանքը չի ուշացել․«Համացանցում, որ գրել եմ՝ երեխեքս սովի են մատնվել, քաղաքի բնակիչներն ինչ եղել է, բերել են։ Շատ ահավոր վիճակ էր, հանուն էն երկու բալիկներիս չէի կարող․․․ նայել իրենց աչքերին թախծոտ, գալիս էր՝ մամա, չայ եմ ուզում, «պեսոկ» չկար։ Քաղցրավենիքն անհրաժեշտ է երեխեքիս»։
Մանրամասները՝ տեսանյութում․