Հետևեք մեզ։

Կառավարության շենքի մոտ տեղի ունեցող ակցիայից 14 անձ է տարվել ոստիկանության բաժանմունք. Ոստիկանություն

19:06, 08 օգոստոս 2023
Կառավարության շենքի մոտ տեղի ունեցող ակցիայից 14 անձ է տարվել ոստիկանության բաժանմունք. Ոստիկանություն

Կառավարության շենքի մոտ տեղի ունեցող ակցիայից 14 անձ է բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

 

Ոստիկանները ակցիայի մասնակից ազատամարտիկներին բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Խաչակիրներ» ջոկատն այսօր առավոտվանից սկսած բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ կառավարության դիմաց՝ Արցախի կյանքի ճանապարհը բացելու պահանջով։

Նրանք փակել էին կառավարության շենքին հարող ճանապարհը, որը ոստիկանությունը բացել էր ուժի կիրառմամբ, այդ ընթացքում էլ քաղաքացիներ են տարվել բաժիններ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները