Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ ամերիկացի Քևին Ջոնսոնը փոխել է իր անունը՝ ի պատիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի:
«Նախագահ Վլադիմիր Պուտինին մեծագույն հաճոյախոսություն անելու համար ես փոխել եմ իմ անունը։ Ինձ այսուհետ կկոչեն Քևին Վլադիմիրովիչ՝ Վլադիմիր Պուտինի պատվին։ Հիմա ես, ամենայն լրջությամբ, 100 տոկոսով ռուս եմ», - Ջոնսոնի խոսքը փոխանցում «РЕН ТВ» հեռուստաալիքը։
Նշենք, որ ավելի վաղ Ջոնսոնը դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով իրեն ՌԴ քաղաքացիություն շնորհել։