Հետևեք մեզ։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակիցները այցելել են Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել իրադրությանը

11:17, 09 օգոստոս 2023
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակիցները այցելել են Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել իրադրությանը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակիցներ Սառա Արկինը և Դեմիան Մերֆին այս շաբաթ այցելել են Հայաստան։ Նրանք մեկնել են Սյունիք և Վայոց Ձոր՝ տեղում տեղեկատվություն ստանալու սահմանի մոտ անվտանգային իրավիճակի մասին, հաղորդում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

Եղեգնաձորում նրանք հանդիպել են ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հետ։

Տեղ գյուղի մոտ նրանք հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, որտեղ նա պատվիրակությանը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակված վիճակն և որ դրա հետևանքով նաև բազմաթիվ ընտանիքներ արդեն քանի ամիս է՝ բաժանված են միմյանցից։