Լոս Անջելեսի Բըրբանք քաղաքում հայերը անհնազանդության խաղաղ ակցիա են իրականացրել, փողոց են փակել և գնացել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի տան բակ:
Ակցիայի մասնակիցները պահանջել են բացել Լաչինի միջանցքը:
Արդեն 3 օր է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն Արցախի: