Հետևեք մեզ։

Պայմանավորված սպասվող բարձր ջերմային ֆոնով՝ խորհուրդ է տրվում ցերեկը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

11:38, 09 օգոստոս 2023
Պայմանավորված սպասվող բարձր ջերմային ֆոնով՝ խորհուրդ է տրվում ցերեկը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկացնում է, որ պայմանավորված առաջիկա օրերին սպասվող բարձր ջերմային ֆոնով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը օգոստոսի 9-14-ը սպասվում է նորմայից զգալի բարձր։ 

Խորհուրդ է տրվում ցերեկը՝ ժամը 11։00-17։00 ընկած ժամանակահատվածում, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։