Հետևեք մեզ։

Մենք հիմա Կոռնիձորում ենք, մեր տղերքին հանել են մեր դեմ, որ բան չանենք, ով հայ է, ով կռվել է, միացեք մեզ․ «Խաչակիրներին» թույլ չեն տալիս առաջ շարժվել դեպի Լաչինի միջանցք

12:05, 09 օգոստոս 2023
Մենք հիմա Կոռնիձորում ենք, մեր տղերքին հանել են մեր դեմ, որ բան չանենք, ով հայ է, ով կռվել է, միացեք մեզ․ «Խաչակիրներին» թույլ չեն տալիս առաջ շարժվել դեպի Լաչինի միջանցք

Մենք հենց հիմա Կոռնիձորում ենք, մեր դիմացը ոստիկանները փակել են ու չեն թողնում անցնենք։ Բոլորս էլ ծառայել ենք, անցել ենք, լավ գիտենք՝ ինչու ենք եկել ստեղ։ Խնդրում եմ՝ մեզ մարդիկ են պետք, որ կգան էս կողմերը։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց երեկ կառավարության դիմաց ակցիա իրականացնողներից մեկը։

Նրանք, հիշեցնենք, ներկայանալով որպես «Խաչակիրներ» ՀԿ անդամներ, երեկ կառավարությունից պահանջում էին, որ զենք տրամադրեն իրենց, որպեսզի իրենք գնան և Լաչինի միջանցքը բացեն և Հակարիի կամրջի մոտ մնացած բեռնատարները հասցնեն Արցախ։ 

«Բոլորս էլ ծառայել ենք, անցել ենք, լավ գիտենք՝ ինչի ենք եկել էստեղ։ Խնդրում եմ՝ մեզ մարդիկ են պետք, ովքեր որ կգան, մեզ կօգնեն։ Մենք հենց հիմա էստեղ ենք, չգիտեմ՝ ինչքան ենք մնալու, բայց եկել ենք մի բանի համար, որ էդ սնունդը հասցնենք էդ երեխեքին։

Նաև ավելացնեմ, որ մեր տղերքին հանել են մեր դեմ՝ ֆորմեքով, որ մենք բան չանենք։ Ով հայ է, ով կռվել է, տղերք, միացեք, մեռնեմ ձեզ»,-ասաց Կառնիձորում այս պահին Լաչինի միջանցքը հատել փորձող տղամարդը։

Տեսանյութը՝ այստեղ։