Հետևեք մեզ։

Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի պաշտպանության ներքո գտնվող հիվանդի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի․ ՀՀ ԱԳՆ

12:17, 09 օգոստոս 2023
Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի պաշտպանության ներքո գտնվող հիվանդի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի․ ՀՀ ԱԳՆ

Բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական դերը՝ ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից նրա աշխատանքի շարունակվող խոչընդոտումը և ԿԽՄԿ-ի պաշտպանության ներքո գտնվող հիվանդի առևանգումն անընդունելի են և պետք է դատապարտվեն:

Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Ավելի քան 1760 մարդ զրկված է բժշկական օգնությունից, հազարավոր մարդիկ չունեն դեղորայք»,- գրել է նա։