Աշխատակազմին հանձնարարել եմ ուսումնասիրել ազգությամբ եզդի երեխայի մասնակցությունը նկարչական մրցույթին չթույլատրելու վերաբերյալ հրապարակումները և հիմքերը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունն ու խթանումն իմ անմիջական ուշադրության կենտրոնում են։
Վստահ եմ, որ պետությունը պետք է ներդնի այնպիսի գործիքակազմ, որը կապահովի անձանց հավասար մասնակցություն տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում»,- գրել է նա։