Հետևեք մեզ։

«Համ որձ ենք, համ տղա ենք, համ էլ գյուլի բերան գնացող ենք, բայց ջահելական բաներին չենք մասնակցում»․ Արագած Ախոյանը՝ «Խաչակիրներ» ՀԿ ներկայացուցչին

14:27, 09 օգոստոս 2023
«Համ որձ ենք, համ տղա ենք, համ էլ գյուլի բերան գնացող ենք, բայց ջահելական բաներին չենք մասնակցում»․ Արագած Ախոյանը՝ «Խաչակիրներ» ՀԿ ներկայացուցչին

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը արձագանքել է «Խաչակիրներ» ՀԿ ներկայացուցիչներից մեկի հայտարարությանն առ այն, թե «ով հայ է, ով կռվել է, միացեք»։ Նշենք, որ նրանք այսօր շարժվել են դեպի Լաչինի միջանցք՝ այն բացելու նպատակով, սակայն նրանց թույլ չեն տվել առաջանալ։


«Չեղավ տղերք, քայլ եք անում, արեք, բայց արտահայտությունների մեջ զգույշ եղեք, ի՞նչ է նշանակում՝ ով որձ է, պիտի միանա, ով հայ է, պիտի միանա, ով տղամարդ է, պիտի միանա արտահայտությունները։


Էդ ինչ՞ մի խելացի գործողություններ եք անում, որ միանամ, հը, բացիք՞ ճանապարհը, սնունդ հասցրիք՞ Արցախ, վերջ տվեք, արա, ուրեմն լիքը համ որձ ենք, համ տղա ենք, համ էլ գյուլի բերան գնացող ենք, բայց տենց թույլ, ջահելական բաներին չենք մասնակցում, ուրիշ որակավորումներ չեմ տալիս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ախոյանը։