Հետևեք մեզ։

Հայ-ադրբեջանական բանակցությունների նարատիվը պիտի փոխենք, դա հնարավոր է, պնդում եմ․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)

14:55, 09 օգոստոս 2023
Հայ-ադրբեջանական բանակցությունների նարատիվը պիտի փոխենք, դա հնարավոր է, պնդում եմ․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)

Հայ-ադրբեջանական այս թերևս չլուծված հակամարտությունում մենք մեր ձեռքում ընդամենը մի լծակ ունենք։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Դա, այսպես  կոչված, խաղաղության պայմանագիրը ստորագրելու կամ չստորագրելու լծակն է։ Այդ լծակն այսօր բավական թուլացել է, որովհետև Հայաստանի իշխանություններն արդեն նախօրոք հայտարարել են, թե ինչ  փաստաթուղթ են ստորագրելու, նախօրոք ասել են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, նախօրոք ասել են, որ պատրաստ են Հայաստանից տարածքներ զիջել, և այդ բոլորն այդ լծակը թուլացրել են։ Բայց դեռևս դրանք բանավոր են։ Գրավոր ստորագրելու այդ լծակը դեռևս իր ուժը չի կորցրել։ Ես կարծում եմ, որ մենք այդ լծակը պետք է լավագույնս օգտագործենք, այնպես, որ մեր գլխին նոր պատերազմ չբերենք», - ասել է Օսկանյանը։

Այն ձևը, որով այդ լծակն օգտագործվում է, իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում և պատերազմի հավանականությունն օրեցօր ավելի մեծանում է։

Իշխանություններն իրավունք ունեն հրաժարվելու իրենց բանավոր խոսքից։ Ես կարծում եմ, որ Փաշինյանի համար նման փաստաթուղթ ստորագրելը հեշտ չի լինելու, դրա բովանդակությունը որևէ աղերս չունի հայերի շահի հետ։ Այն բառապաշարը, որ Փաշինյանն օգտագործում է, միաժամանակ բանակցությունները շարունակվում են և փաստաթուղթ չի ստորագրվում, այն կարող է ձգձգվել, որից պատերազմի վտանգը մեծանում է, եթե դու հակառակորդի ակնկալիքն ես բարձրաձայնում, բայց դա չես անում, նա անցնելու է այդ գործողություններին ու այդտեղ միջնորդները ոչինչ չեն կարող անել։ Մենք այսօրվա բանակցությունների նարատիվը պիտի փոխենք, դրա հնարավորությունը կա, ես պնդում եմ»,- ասաց Օսկանյանը։

Օսկանյանը նշեց, որ այսօր Լաչինի միջամցքի շրջափակումն ու Արցախում մարդկանց սովամահությունը պայմանավորված է նաև Փաշինյանի հայտարարությամբ առ այն, թե Արցախն Ադրբեջանի մաս է։

Օսկանյանը խորհուրդ տվեց Նիկոլ Փաշինյանին հրաժարվել այդ հայտարարությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Վերլուծական