Հետևեք մեզ։

Մյասնիկյան պողոտայի հարցը լուծելուց առաջ միգուցե պետք չէ՞ր Աճառյանի հատվածում կառուցել հսկա թաղամաս. Դավիթ Մարգարյանը խցանումների դեմ պայքարելու տարբերակ ունի (տեսանյութ)

15:51, 09 օգոստոս 2023
Մյասնիկյան պողոտայի հարցը լուծելուց առաջ միգուցե պետք չէ՞ր Աճառյանի հատվածում կառուցել հսկա թաղամաս. Դավիթ Մարգարյանը խցանումների դեմ պայքարելու տարբերակ ունի (տեսանյութ)

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ, նույն կուսակցությամբ Երևանի ավագանու անդամի թեկնածու առաջադրված Դավիթ Մարգարյանը Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ Երևանում խցանումների խնդրին լուծում կա, և այդ խնդիրը պետք է դիտարկել խորքային ձևով, թե ինչից են առաջանում խցանումները։

«Երևանում խցանումների պատճառը հիմնականում մեքենաների մեծ քանակն է, իսկ դրա պատճառը մարդկանց տեղաշարժվելու անհարմարությունների հարցն է։ Այսինքն՝ մարդիկ գերադասում են անհատական տեղափոխման միջոցները, որովհետև մենք իրենց չենք ներկայացնում այնպիսի հանրային տրանսպորտ, որն ավելի հարմար, ավելի հեշտ մարդկանց կտեղափոխի Ա կետից Բ կետը»,-ասաց Դավիթ Մարգարյանը՝ նշելով, որ հնարավոր է այս խնդիրը լուծել, թեկուզ դա ժամանակ պահանջի։

Նրա խոսքով՝ հստակ պետք է հասկանալ Երևանի տրանսպորտային հոսքերը, թվային տվյալներով դա կարողանան կառավարել և ունենան ինքնակարգավորվող խելացի լուսացույցեր, որոնք կկատարեն պարեկային ծառայության այն գործը, որը իրենք այսօր ձեռքով են իրականացնում։

Անդրադառնալով Մյասնիկյան պողոտայում պարբերաբար առաջացող խցանումների խնդրին և դրան իշխանությունների կողմից որպես լուծում առաջարկվող դարձափոխային երթևեկությանը՝ Մարգարյանն ասաց․ «Համենայն դեպս այն լուծումը, որ առաջարկվում է՝ անցնել դարձափոխայինի, դա էժան հաճույք չէ։ Տեսեք, երբ որ Մյասնիկյան պողոտահում սկսվում է խցանումը, խցանման պատճառը ոչ թե Մյասնիկյան պողոտայի լայնությունն է, այլ այն, թե ինչպես է ինքը բարձրանում կպնում Գայի պողոտային կամ շարունակում դեպի Աճառյան փողոց։ Պետք է նաև հասկանանք, երբ որ ուզում ենք կարճաժամկետ ինչ-որ լուծումներ տանք ինչ-որ փողոցներում, իսկ միգուցե պետք չէ՞ր  Աճառյան փողոցի էն ամենավերևում՝ քաղաք մտնելու հատվածում կառուցել հսկա թաղամաս, որը արդեն իսկ այսօր երևում է և որը ծանրաբեռնվածություն է առաջացնելու այդ փողոցի վրա»։

Մանրամասն՝ տեսանյութում

Վերլուծական