Հետևեք մեզ։

«Ապրելու երկիր»-ը ներկայացրել է Երևանի երկրորդ տրանսպորտային մեծ օղակի հայեցակարգը, որի նպատակն է բեռնաթափել Կենտրոն վարչական շրջանը

16:24, 09 օգոստոս 2023
«Ապրելու երկիր»-ը ներկայացրել է Երևանի երկրորդ տրանսպորտային մեծ օղակի հայեցակարգը, որի նպատակն է բեռնաթափել Կենտրոն վարչական շրջանը

Երևանի խցանումների խնդրին լուծում տալու համար նախևառաջ պետք է բացահայտել և ճիշտ ձևակերպել վերջիններիս առաջացման պատճառները, իսկ դրանք քաղաքային ոչ պատշաճ կառավարման և տրանսպորտային անարդյունավետ համակարգի հետևանք են։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը։

 

«Այսօր երևանցիներին, Երևանի ճակատագրով մտահոգ մեր քաղաքացիներին ներկայացրինք մեր հերթական մեգանախագծերից մեկը՝ Երևանի երկրորդ տրանսպորտային մեծ օղակի հայեցակարգը։ Սա այն նախագծերից է, որն ուղղված է մայրաքաղաք Երևանի տրասպորտային «հիվանդության բուժմանը», և այն առաջարկներից, որից երևանցիները չեն կարող հրաժարվել։

 

40 մ լայնությամբ և 7.2 կմ երկարությամբ ճանապարհային մեծ օղակի նպատակն է բեռնաթափել Կենտրոն վարչական շրջանը։ Ճանապարհը հնարավորություն է տալու Երևանի արևմտյան հատվածով շրջանցել Փոքր Կենտրոնը և Իսակովի պողոտայից դուրս գալ Սարալանջի փողոց։

 

Բացի դա՝ ավելանալու են նոր կանաչ գոտիներ, հեծանվային արահետներ, բարելավվելու է բնակֆոնդը, ստեղծվելու են կառուցապատման և ներդրումների նոր հնարավորություններ։

 

Քանի դեռ գործի չի դրվում համակարգային բարեփոխման ռազմավարություն՝ Երևանը շարունակելու է լինել անհարմար քաղաք և՛ հետիոտների, և՛ վարորդների համար»,- գրել է Թանդիլյանը։

 

Վերլուծական