Հետևեք մեզ։

Արցախում տոտալ անսնունդ վիճակում մարդիկ իրենց 7-րդ, 8-րդ, 10-րդ զավակին են լույս աշխարհ բերում․ «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ

16:32, 09 օգոստոս 2023
Արցախում տոտալ անսնունդ վիճակում մարդիկ իրենց 7-րդ, 8-րդ, 10-րդ զավակին են լույս աշխարհ բերում․ «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ

 

Բարի լուր ասեմ Արցախից, որ մի քիչ ջերմանանք ու ապրենք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը։

«Մի քանի օր առաջ աջակցեցինք Արցախում ապրող 13 մայրանալ պատրաստվող կանանց, բոլորը նաև բազմազավակ ընտանիքներ ունեն:

Երեկ ծնվել է այդ կանանցից մեկի որդին՝ Արամը։

Շրջափակման ու տոտալ անսնունդ վիճակում մարդիկ իրենց 7-րդ, 8-րդ, 10-րդ զավակին ն լույս աշխարհ բերում, իսկ մենք այստեղ ինչ որ անկարևոր հարցերի մեջ ենք…

Աստված պահի Արցախս՝ Հայրենիքիս կտորը,  չհանձնվող հայրենակիցներիս ու բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն և պատրաստակամ են օգնել իրար նեղ օրերին՝ լույսի կտոր դառնալով իրար համար:

Ձեր վերջին փոխանցումներով այսօր ևս 4 բազմազավակ ընտանիքների աջակցեցինք՝ 50.000-ական դրամներով, մի ընտանիքի էլ 100.000-ով, քանի որ 4 անչափահաս երեխաներ են, որոնց մեծացնում է տատիկը, միայնակ, ծնողները մահացել են:

Զորանաք, շնորհակալ եմ, անուն առ անուն»,- գրել է Մանուկյանը: