«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը վայր է դնում պատգամավորի մանդատը։
Այս մասին «Մայր Հայաստան» շարժման հիմնադիր հավաքի ժամանակ հայտարարեց շարժման քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը։
«Ես վայր եմ դնում պատգամավորի մանդատը և մասնակցում ընտրությունների հանուն իշխանափոխության։ Կամ ԱԺ կվերադառնանք որպես իշխանություն, կամ իշխանությունն այնտեղ այլևս անելիք չպետք է ունենա»։