Հետևեք մեզ։

Մեր ազգը սպասում է, որ ՄԱԿ-ը շարունակի իր զորակցությունը՝ գործնական քայլերի դիմելով. Արամ Ա-ն՝ ՄԱԿ-ի պաշտոնյային

21:35, 09 օգոստոս 2023
Մեր ազգը սպասում է, որ ՄԱԿ-ը շարունակի իր զորակցությունը՝ գործնական քայլերի դիմելով. Արամ Ա-ն՝ ՄԱԿ-ի պաշտոնյային

Անթիլիասի Մայրավանքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին է այսօր այցելել ՄԱԿ-ի քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայացուցիչ Եոաննա Վրոնեցկան: Այս մասին տեղեկացնում են կաթողիկոսարանից:

Հանդիպման ընթացքում երկու կարեւոր հարց է քննարկվել՝ Արցախի շրջափակումը Ադրբեջանի կողմից եւ Լիբանանի նախագահական ընտրությունները:

Առաջին հերթին Նորին Սուրբ Օծությունը անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը եւ դրա հետեւանքով ժողովրդի ծանր սոցիալ-տնտեսական պայմաններին:

Իր գնահատանքը հայտնելով ՄԱԿ քարտուղարի հայտնած զորակցության եւ շրջափակմանը վերջ տալու կոչերին՝ Արամ Ա կաթողիկոսը հայտնեց, որ հայ ազգի սպասում է, որ ՄԱԿ-ը շարունակի իր զորակցությունը՝ գործնական քայլերի դիմելով:

Հայրապետը միանշանակ հիշեցրեց, որ «մարդկային աղետ ստեղծելով քաղաքական նպատակներ հետապնդելը անընդունելի է միջազգային օրենքի համաձայն»:

Վրոնեցկան խոստացավ կաթողիկոսի մտահոգությունները փոխանցել ՄԱԿ-ի քարտուղարին:

Վերլուծական