Հետևեք մեզ։

Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին

23:11, 09 օգոստոս 2023
Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին։

 

Քիմ Քարդաշյանը կիսվել է պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի գրառմամբ և իր հետևորդներին հորդորել է կիսվել հրապարակմամբ։

 

Իսրայելյանի գրառման մեջ ներկայացված է միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի «Փորձագիտական կարծիք. ցեղասպանություն հայերի դեմ՝ 2023թվականին» զեկույցը։

Լուիս Մորենո Օքամփոն ընդգծել է, որ հետազոտության ու վերլուծության արդյունքները շատ հստակ են՝ Ադրբեջանի կողմից այժմ Արցախում իրականացվում է տեղի հայ ժողովրդի ցեղասպանություն, և միջազգային հանրությունը պարտավոր է հրատապ ու գործուն քայլերով կանխել դրա հետագա ընթացքը: