FlyOne Armenia ավիաընկերության վարձակալած օդանավերից մեկի տեխնիկական խափանման պատճառով այսօր կայանալիք Երևան-Միլան չվերթը հետաձգվում է: Այդ մասին հայտարարություն է տարածել ավիաընկերությունը։
FlyOne Armenia-ի` Միլանի օդանավակայանի ներկայացուցչությունը պատրաստ է աջակցել ուղևորներին` հարցերին հնարավոր լուծում տալու հարցում:
Այս պահին արվում է հնարավոր ամեն ինչ` չվերթը հնարավորիս շուտ կայացնելու համար,- ասվում է հաղորդագրության մեջ։