ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը համաձայնել է հանդիպել ամերիկահայերի հետ և լսել նրանց պահանջները։
Այդ մասին հայտնել է խաղաղ ակցիայի մասնակից Դավիթ Մնացականյանը ուղիղ եթերում։
Հիշեցնենք, որ օրեր շարունակ Լոս Անջելոսում բնակվող հայերը բողոքի ակցիա էին անում` ի աջակցություն Արցախի։ Նրանք երեկ Ադամ Շիֆի տան մոտ նստացույց էին իրականացնում` պահանջելով հանդիպում։