Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այդ օրը՝ ժամը 08:10-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում Վերին Անտառային փողոցի 131 շենքի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:
Պարզվել է, որ տեղեկությունները հավաստի են և նշված շենքի բնակարաններից մեկի պատուհանների մոտ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 փամփուշտ: Կրականցների արդյունքում վնասվել են այդ բնակարանի շքամուտքի և ննջասենյակի պատուհանների արտաքին հատվածի ապակիները:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված խուլիգանությունը կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 47-ամյա Վ. Բ.-ին, 20-ամյա Հ. Բ.-ին և 37-ամյա Ա. Խ.-ին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։