Հետևեք մեզ։

Ստեփանակերտը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն

12:27, 10 օգոստոս 2023
Ստեփանակերտը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն

«Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրինությունը տեղեկացնում է Ստեփանակերտ քաղաքի բնակչությանը, որ չոր ու տոթ եղանակի հետևանքով քաղաքը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն:

 

Ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների և վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում  են կիսով չափ, հովհարային ռեժիմով:

 

Ընկերությունը խնդրում է բնակչությանը՝ ջրանջատումներից խուսափելու համար հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրը և գիտակցաբար մոտենալ ջրի երբեմն անջատումներին:

 

Ընկերությունը հայցում է ջրօգտագործողների ներողամտությունը: