Սերգեյ Ասատուրովը արդարացվեց: Նախաքննական մարմինը արձանագրել է, որ Սերգեյ Ասատուրովի գործողություններում բացակայում են զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Սա լավ նորություն է, բայց սրանով ևս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանում ազատ արտահայտվելու համար մարդիկ ենթարկվում են ճնշումների, ինչն, իհարկե, Սերգեյ Ասատուրովի պարագայում բարեհաջող տապալվեց:
Հիշեցնենք, որ Սերգեյ Ասատուրովը մեղադրվում էր 2022-ի մայիսին զանգվածային անկարգությունների մասնակցելու համար:
Նա ՀՀ ուժային եռամարտի հավաքականի գլխավոր մարզիչն է։