Հետևեք մեզ։

«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր». Սուրեն Փահլևանյանը շնորհավորել է Մագա Հարությունյանին, վերջինս արձագանքել է (լուսանկարներ)

13:06, 10 օգոստոս 2023
«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր». Սուրեն Փահլևանյանը շնորհավորել է Մագա Հարությունյանին, վերջինս արձագանքել է (լուսանկարներ)

Այսօր տիկտոկեր, դերասանուհի Մագա Հարությունյանի տարեդարձն է, նա դառնում է 26 տարեկան:

Դերասանուհին ինստագրամյան իր օգտահաշվում հրապարակել է ֆոտոշարք՝ անկողնում, ներքնազգեստով, տորթով և ծաղիկներով, որին կից գրել է.« Սեզոն 26, սերիա 1»:

Ինստագրամյան իր էջում հաղորդավար Սուրեն Փահլևանյանը, ով նաև հանդիսանում է Մագա Հարությունյանի մենեջերը, ինչպես նշել է Մագան, ևս շնորհավորել է Մագային՝ «Սթորի» բաժնում հրապարակելով լուսանկար, որին կից գրել է. «Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»:

Դերասանուհին վերահրապարակել է Սուրեն Փահլևանյանի հրապարակումը և գրել. «Oops»:

Նշենք, որ Մագա Հարությունյանը վերջերս ունեցած իր հարցազրույցում ոչ հերքել, ոչ հաստատել էր իր և Սուրեն Փահլևանյանի սիրավեպի մասին լուրերը:

No description available.

 

No description available.