Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում՝ Ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ, վերամբարձ կռունկի վրա աշխատանքներ կատարող կռունակավարի ինքնազգացողությունը վատացել է և նրան իջեցնելու ու շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները մեկ այլ վերամբարձ կռունկի միջոցով, քաղաքացիների օգնությամբ, իջեցրել են կռունկավարին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ում բժիշկները տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին, գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 59-ամյա Մարտին Կ.-ն է: