Հետևեք մեզ։

ՄԱԿ-ը Իրանին կոչ է արել վերացնել մահապատժի և հիջաբի մասին օրենքները

13:54, 10 օգոստոս 2023
ՄԱԿ-ը Իրանին կոչ է արել վերացնել մահապատժի և հիջաբի մասին օրենքները

ՄԱԿ-ը Իրանին կոչ է արել վերացնել մահապատժի և հիջաբի մասին օրենքները։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին և գլխավոր քարտուղարին ներկայացված զեկույցը կոչ է անում վերջ տալ Իրանում մահապատիժների աճին և չեղարկել հիջաբի պարտադիր կանոնները:

Զեկույցը նաև կոչ է անում Իրանին անհապաղ դադարեցնել մահապատիժ կիրառումը որպես պատժամիջոց:

Նորվեգիայում գործող Իրանի Մարդու իրավունքների կազմակերպության տվյալներով՝ միայն այս տարի ավելի քան 350 իրանցի է մահապատժի ենթարկվել։ 

Նշենք, որ բարոյականության ոստիկանության կողմից Մահսա Ամինի սպանությունից հետո Իրանում տեղի ունեցած համազգային բողոքի ցույցերից հետո մահապատիժների թիվն ավելացավ։