Հետևեք մեզ։

Աննա Վարդապետյանը կրկին փոխել է Սիսակ Խաչատրյանի պաշտոնը․ վերջինս պաշտոնից ազատվելու դիմում է գրել և ազատվել

14:12, 10 օգոստոս 2023
Աննա Վարդապետյանը կրկին փոխել է Սիսակ Խաչատրյանի պաշտոնը․ վերջինս պաշտոնից ազատվելու դիմում է գրել և ազատվել

Նոյեմբերի 23-ին Աննա Վարդապետյանը կադրային փոխատեղումներ էր արել․ 

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սիսակ Ժորժիկի Խաչատրյանը փոխադրվել էր և նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
Ութ ամիս անց Աննա Վարդապետյանը կրկին նույն մարդուն այլ պաշտոնի է տարել․ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Սիսակ Խաչատրյանը օգոստոսի 7-ից փոխադրվել էր ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:
 

Աննա Վարդապետյանի տեղափոխություններն ավարտվել են Սիսակ Խաչատրյանի դիմումով․ Hayastan.news-ը Դատախազությունից տեղեկացավ, որ Սիսակ Խաչատրյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նա օգոստոսի յոթից ազատվել է պաշտոնից իր դիմումի համաձայն։