Հետևեք մեզ։

Ուկրաինայի իշխանությունները տարհանում են Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանի 11 000 բնակչի

16:31, 10 օգոստոս 2023
Ուկրաինայի իշխանությունները տարհանում են Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանի 11 000 բնակչի

Ուկրաինայի իշխանությունները տարհանում են Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանի 37 բնակավայրի բնակիչներին, տարհանումը պարտադիր է․ հրամանը հրապարակել է Կուպյանսկի շրջանային զինվորական վարչակազմը։

Պաշոտնական Կիևը հայտնում էր, որ ռուսական ուժերը այս ուղղությամբ հարձակման են անցել։ Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ պարտադիր տարհանման ենթակա բնակիչների թիվը հասնում է 11 հազարի։

Նշենք, որ Կուպյանսկի շրջանը մոտ մեկ տարի աջառ վերադարձվել էր ուկրաինական վերահսկողության տակ, 2022-ի փետրվարից ի վեր այն ռուսական կողմի հսկողության տակ էր։

 

Վերլուծական