Երևանի Շինարարներ և Աբելյան փողոցների խաչմերուկում, ժամը 13։00-ի սահմաններում 18 համար երթուղային ավտոբուսի ապակին դեռևս անհայտ հանգամանքներում վնասվել է։
Սակայն, Hayastan.news-ի տեղեկություններով՝ նախնական վարկած կա, որ ավտոբուսին չեն կրակել սառը զենքով, կրակոցը կարող է տիրից։
ՆԳՆ ոստիկանությունից Hayastan.news-ին հայտնեցին, որ ժամը 13:15-ին ահազանգ է ստացվել ոստիկանություն, քաղաքացին հայտնել է, որ Աբելյան փողոցում՝ ենթադրում է, որ կրակել են իր վարած ավտոբուսի վրա, հանգամանքները պարզվում են։