Little big band-ի մենահամերգը չեղարկվել է: Այս մասին հաղորդում է Շէնէ հարթակը, որտեղ նախատեսված էր համերգը։
«Չեղարկման պատճառներին կարող եք ծանոթանալ շրջանառվող լուրերում, ինչպես նաև խմբի պաշտոնական էջում։
Կատարվելու է տոմսերի ավտոմատ վերադարձ` 14 օրվա ընթացքում: Այլ հարցերի համար խնդրում ենք գրել կազմակերպիչներին։ Շէնէ-ի թիմը և կազմակերպչական կողմը հայցում է ներողամտություն՝ պատճառած անհարմարության համար: Կհանդիպե՛նք շուտով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Little big band-ը իր ինստագրամյան էջում ևս հայտնել է համերգի չեղարկման մասին։ Հայտնել են, որ համերգի չեղարկման պատճառը անվտանգության նկատառումներն են։ «Կազմակերպիչները չեն կարող երաշխավորել, որ համերգը կանցնի առանց միջադեպերի»,- հայտնում են նրանք։