Հետևեք մեզ։

Օգոստոսի 13-ին կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն և օրհնված խաղողի ողկույզները կբաժանվեն հավատավորներին

17:23, 10 օգոստոս 2023
Օգոստոսի 13-ին կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն և օրհնված խաղողի ողկույզները կբաժանվեն հավատավորներին

Օգոստոսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք): Տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը  ժամը 10:30-ին Սուրբ Գայանե վանքում  կմասնակցի Սուրբ  Պատարգին:

Հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն, որից հետո օրհնված խաղողի ողկույզները կբաժանվեն հավատավոր ժողովրդին: