Օգոստոսի 20-ին, կիրակի օրը, տեղի ժամանակով ժամը 12:00-ին (կեսօրին) Նյու Յորքում տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև կազմակերպվում է ցույց՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող և այն անհապաղ վերացնելու վերաբերյալ բանաձև ընդունելու պահանջով: Ցույցին մասնակցելու են հայ համայնքի ներկայացուցիչներ Նյու Յորքից, Նյու Ջերսիից, Տորոնտոյից, Բոստոնից, Վաշինգտոնից, Ֆիլադելֆիայից, Քլիվլենդից և Հյուսիսային Ամերիկայի այլ քաղաքներից:
Այս մասին Hayastan.news-ին հայտնի է դառնում միջոցառման վերաբերյալ ֆեյսբուքյան հրապարակումից։
Կազմակերպիչներն անհատ հայեր են։