Հետևեք մեզ։

«Քեզ հանգի՛ստ պահի, ա՛յ տղա»․ թեժ վիճաբանություն՝ ԱԺ-ում (տեսանյութ)

12:30, 15 մարտ 2023
«Քեզ հանգի՛ստ պահի, ա՛յ տղա»․ թեժ վիճաբանություն՝ ԱԺ-ում (տեսանյութ)

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր իշխանության և ընդդիմության միջև թեժ վիճաբանություն սկսվեց, որը քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի։ Այս անգամ վիճաբանողները ՔՊ-ից Սիսակ Գաբրիելյանն ու «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանն էին։

Մեկը մյուսի խոսքի վերաբերյալ ինչ-որ ռեպլիկ բաց թողեց, ու սկսեցին վիճել։ Սիսակ Գաբրիելյանը տեղից վեր կացավ ու մոտեցավ Թադևոս Ավետիսյանին։ «Քեզ հանգի՛ստ պահի, ա՛յ տղա»,-արձագանքեց Ավետիսյանը։ Կողմերին փորձում էր հաշտեցնել նիստը վարող Բաբկեն Թունյանը, բայց չէր հաջողվում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են տեղից վեր կենում ու վիճաբանողներին մոտենում ընդդիմադիր ու իշխանական մյուս պատգամավորները, որ հանկարծ եթե որևէ մեկը ձեռքերին ազատություն տա, իրենք էլ միանան կամ միջամտեն։ Փոխարենը օլիմպիական հանդարտությամբ այդ տեսարանին հետևում էին կառավարության անդամները՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։