Կոլումբիացի տղամարդն ամուսնացել է կտորե տիկնիկի հետ, նրանք նաև երեք «երեխա» ունեն։ Քրիստիան Մոնտենեգրոն սկսել է հանդիպել տիկնիկ Նատալիայի հետ, երբ նա հոգնել է տարիներ շարունակ միայնակ մնալուց։
Համացանցում հնչող քննադատություններին ի պատասխան՝ տղամարդն ասել է, որ «եթե տիկնիկները չլինեին, նա կլիներ ամենամիայնակ մարդը»։
Կտորե ընտանիքի հետ Քրիստիանը հեռուստացույց է դիտում և խոսում ամեն ինչի մասին։ Տղամարդը պնդում է, որ իր ամուսնությունը չի խախտում օրենքը։