Հետևեք մեզ։

Զինծառայող Ժորա Կարապետյանը հրազենային վիրավորում է ստացել և մահացել, հանգամանքները դեռ հայտնի չեն․ ՊՆ

10:51, 11 օգոստոս 2023
Զինծառայող Ժորա Կարապետյանը հրազենային վիրավորում է ստացել և մահացել, հանգամանքները դեռ հայտնի չեն․ ՊՆ
 
 
Օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը:
 
Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:
 
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:
 
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: