Հետևեք մեզ։

Մերգելյանի պուրակում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ․ shamshyan.com

11:06, 11 օգոստոս 2023
Մերգելյանի պուրակում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ․ shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոսռտիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Մերգելյանի» պուրակում վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում աշխատում էին, «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։

 

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 37-ամյա Արմեն Հակոբյանն է։ 

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23։10-ի սահմաններում «Մերգելյանի» պուրակում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մահացածի և Երևանի բնակիչ, 25-ամյա Դավիթ Գ-ի միջև, որի ժամանակ վերջինս դանակով հարվածել է Ա Հակոբյանի կրծքավանդակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Ոստիկաններն ու ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և գնդի ծառայության տեսուչ Ալեքսան Ալեքսանյանի գլխավորությամբ, հայտնաբերել են կասկածյալ Դ Գրիգորյանին հենց «Մերգելյանի» պուրակում, ապա կասկածանքով տեղափոխել Ոստիկանության Արաբկիրի բաժին։

 

Գ Շամշյանի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը։ Դ Գրիգորյանն ու նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերն ու հանցագործության գործիք դանակը Արաբկիրի ոստիկանները ներկայացրել են Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։