Ես չհասկացա, ձեր հնչեցրածի մեջ հարցը ո՞րն էր․ Պաշտպանության և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հարցն այն էր, որ կառավարության գործունեության հաշվետվությունը շատ փնթի է ներկայացված։ Հաշվետվության մեջ նշվում է՝ անվտանգության ոլորտ, առաջին բառը սկսվում է նրանով, որ բանակում գողական մթնոլորտ է, երկրորդը՝ ավիացիա, ապա կառավարության հաշվետվության մեջ որպես կարևոր քայլ նշված է՝ տեղի է ունեցել ԱՄՆ-ի աջակցությամբ բարեկարգված «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությունը, սա ես չեմ հորինել, կառավարությունն է ասել՝ որպես կարևոր ձեռքբերում»,- ասաց Մանուկյանը։
Պաշտպանության նախարարն իր հերթին արձագանքեց․ «Կխնդրեմ այդ գնահատականներից զերծ մնալ, ես էլ կարող եմ գնահատականներ տալ, բարի եղեք ինձ հարց տալուց՝ կոռեկտ արտահայտվեք կառավարության մասին»։