ՀՀ կառավարության որոշմամբ՝ Snoop Dogg-ի համերգի կազմակերպման համար պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ՝ մոտ 6 մլն դոլար:
Այդ գումարը կուղղվի Snoop Dogg-ի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:
Կառավարությունն ակնկալում է, որ ծրագրին կմասնակցի 20 000-25 000 մարդ, այդ թվում՝ 5 000 – 6 000 զբոսաշրջիկ:
Նշենք, որ Snoop Dogg-ի համերգը կկայանա սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում։