Մի տարեց կին այսօր կառավարության նիստից առաջ ցանկանում էր հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: Անվտանգության աշխատակիցները, սակայն, նրան թույլ չտվեցին մտնել շենք։ Կինը սկսեց բղավել, թե ինքը այստեղից չի գնա, մինչև Նիկոլ Փաշինյանի հետ չհանդիպի. «Ուզում ա` էս շենքը փուլ գա, ես պիտի էսօր Փաշինյանին տենամ»: Պարզվեց` տարեց կինը ազգությամբ եզդի էր, նա,գլուխն ու ձեռքերը վեր պարզած, կառավարության մուտքի դիմաց կանգնած` դիմում էր Փաշինյանին` ասելով. «Պարոն Փաշինյան, ընձի ընդունի, որ ես գամ քեզի ասեմ` էս երկրում ինչ ա կատարվում: Ընձի ընդունի մի կես ժամով, որ ասեմ` ինչ են անում էս երկրի մեջը»:
Երբ ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները նրան ուժով դուրս բերեցին մուտքի մոտից, նա նորից դիմեց Փաշինյանին` ասելով. «Պարոն Փաշինյան, դու խաբար չես` Հայաստանում ինչ են անում եզդի ազգի գլխին»:
Մանրամասն` տեսանյութում․