Վարչապետն ինձ նշանակել է պաշտպանության փոխնախարար՝ Սուրեն Պապիկյանի առաջարկով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, պաշտպանության նորանշանակ փոխնախարար Հրաչյա Սարգսյանը։
Հարցին, թե ինքը ի՞նչ կապ ունի պաշտպանության հետ, որ այդ պաշտոնում նշանակվել է, Սարգսյանը պատասխանեց.
«Ունենք Զինված ուժեր, Շտաբի պետ, զինվորականները զբաղվում են իրենց այն գործառույթներով, համատեղ ամեն մեկս մեր ունեցած փորձով ներդրում ենք ունենում բանակում:
Եթե բանակի կառուցվածքը լավ պատկերացնում եք, բանակում ունենք նաև քաղծառայողներ, բավական մեծ տնտեսություն է, քաղաքապետարանն էլ բավական մեծ տնտեսություն է եղել, այդ փորձը ունեմ»:
Սարգսյանը չպատասխանեց հարցին՝ որ ոլորտն է համակարգելու ՊՆ-ում։